211652_close_icon
views-count54773 դիտում article-date 12:10 16-03-2019

Արտակարգ դեպք Արարատի մարզում. Մասիսի փրկարարները հատուկ ճոպանների միջոցով Սայաթ-Նովա գյուղի ջրանցքից դուրս են բերել անհայտ կորած 75-ամյա կնոջ դին. ժամանել են մարզի ոստիկանապետը, տարածքի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 16-ին, ժամը 10։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սայաթ-Նովա գյուղով անցնող ջրանցքում դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար, փրկարար ծառայության մայոր Բագրատ Դանիելյանի գլխավորությամբ։ Փրկարարները նշված ջրանցքից դուրս են բերել 75-ամյա Միշկո Այվազյանի դին։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը, ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական խումբը՝ բաժնի պետ Սամվել Անդրեասյանի և քննիչ Գեղամ Մկրտչյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Գ. Մկրտչյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայր է ժամանել նաև Սայաթ-Նովա գյուղի գյուղապետ Ռազմիկ Ալավերդյանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. Այվազյանը այս տարվա մարտի 14-ից որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության Մասիսի բաժնի կողմից և նա տառպել է հիշողության կորստով։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբդրվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Մասիսի փրկարարները հատուկ ճոպանների միջոցով են կարողացել դուրս բերել դին։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր