«Բժիշկներին լափեցին, անցել են ուսուցիչներին». մանկավարժը՝ Փաշինյանի դեմ բռնության կոչ հնչեցնելու համար մեղադրվող գործընկերոջ մասին. aravot.am
«Ինձ համար ցավալի է, որ ոչ միայն հասուն մարդկանց են ապականել, այլեւ երեխաներին, որ նրանք անգամ կարող են ձայնագրել ուսուցչին…Ինչ կլինի, ձեր կեղտոտ խաղերի մեջ անմեղներին մի ներքաշեք… Իմ բազմամյա աշխատանքային գործունեության ընթացքում, նույնիսկ կոմունիստական վարչակարգի ընթացքում ես որպես ուսուցիչ գերագույն գլխավոր քարտուղարի մասին բոլոր անեկդոտները հաճույքով պատմել եմ հենց դասերի ժամանակ ու որեւէ խնդիր չեմ ունեցել»,-«Հայելի» ակումբում ասաց վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը՝ անդրադառնալով Երևանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչի հետ կատարվածին, որը մեղադրվում է պատմության դասաժամի ընթացքում 7-րդ դասարանի աշակերտների ներկայությամբ Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի վերաբերյալ հրապարակային կոչեր հնչեցնելու համար, հայտնում է aravot.am-ը։
«Հիմա ժողովրդավարություն, մարդու իրավունքներ ու չգիտեմ ինչ հայտարարած այս խունտան, կիսագրագետների վտանգավոր ոհմակը սկսել է ուսուցիչերին էլ լափել, որովհետեւ բժիշկներին լափել է, բժիշկները ոտքի չեն կանգնել: Չարչյանի նման տաղանդն այսօր խոշտանգման է ենթարկվում, հետո էլ ուսուցչին պիտի հասներ, բա ի՞նչ եք կարծում:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։