2436 դիտում
14:28 09-06-2015
Ավտոմեքենայում բարձր երաժշտության և բջջայինով խոսելիս բարձրաձայն հայհոյանքներ հնչեցնելու համար 1 ժամ շարունակվող վիճաբանություն է առաջացել՝ բռնության սպառնալիքներով
31-ամյա Աշոտ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևանի Նոր Խարբերդ 24 փողոցի տներից մեկի դիմաց ավտոմեքենայի երաժշտության բարձր ձայնն իջեցնելու և բջջային հեռախոսով խոսելիս բարձրաձայն հայհոյանքներ հնչեցնելու համար վերը նշված տան բնակիչ Հովհաննես Խլուզյանի դիտողությունը ցավագին ընդունելով՝ իր անձի «առավելությունը» ցուցադրելու նպատակով իր վարքով հակադրվելով շրջապատին, վերջինի հանդեպ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, շուրջ 1 ժամ տևողությամբ խուլիգանական բնույթի հայհոյանքներ է տվել Հ. Խլուզյանի և վերջինիս ընտանիքի անդամների հասցեին, գործողությունները զուգորդվել են բռնություն գործադրելու սպառնալիքով:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից:
Նմանատիպ նյութեր
8347 դիտում
23:29 18-07-2015
44-ամյա Նժդեհը դանակահարել է շենքի բակում բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնող Արմենին
Այս բաժնից
949 դիտում
19:44 22-01-2025
4 տարի անց ընդդիմությունն իմացավ իմ դիրքորոշման մասին․ Ալեն Սիմոնյան
523 դիտում
19:33 22-01-2025
Տեղի է ունեցել ՀՀ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի զեկույցի քննարկումը
814 դիտում
19:21 22-01-2025
Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը