211652_close_icon
views-count1993 դիտում article-date 23:56 27-11-2021

Երբ վերջին զենքդ «հույսն է», պետք է արձանագրել, որ պարտվել ես. Աշոտ Խուրշուդյան

Ոմանք ուրախացան վերջին հայտարարության վերացական բնույթից՝ թե բա բան էլ չի որոշվել։ Ուրեմն, երբ վերջին զենքդ "հույսն է", պետք է արձանագրել, որ պարտվել ես։
Կարևոր է խնդիրների ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄԸ, երբ ուժդ փոքր է։ Մի քանի բան գրեմ,որ չի ասվում, ու թողնվում է վերացական ձևկերպպուներին, բայց պետք է միշտ հայտարարել։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը:

«- Նախկին ԼՂԻՄ-ը անկլավ էր, իսկ Նախիջևանը՝ ոչ։
Անկլավ, նշանակում է, որ ելք չունես, այսինքն ճանապարհային խնդիրը լինել-չլինելու հարց է։

- Նախիջևանը ելք ունի դեպի Թուրքիա, ելք ունի դեպի Իրան և միայն Հայաստանի հետ է կապը փակված։

- Ավելին, Նախիջևանը երրորդ երկրի՝ Իրանի միջով կապված է նաև բուն Ադրբեջանին։

- Հարց է ծագում, եթե Նախիջևանը երրորդ երկրի միջով կապ ունի Ադրբեջանի հետ, ապա ինչու՞ է "օրհասական" այս տրանսպորտային կապերը։

- Ավելին, պատերազմից հետո Խուդաֆերինի կամրջից հետո Իրանով դեպի Նախիջևան զուգահեռ նման ճանապարհ է Արաքսի ափով կապում բուն Ադրբեջանը Նախիջևանին։
- ՈՒ ահա այստեղ է թաղված շան գլուխը՝ Ադրբեջանն ուզում է սուվերեն իրավունքով ճանապարհ, այսինքն ուզում է Հայաստանի հաշվին լուծի մի խնդիր, որը ոչ մի կերպ հայելային չէ անկլավային Արցախի ճանապարհային խնդրին։

Ի՞նչ անել․
ա/ պահանջել, որ այս հարցը պետք է լուծվի անպայման Իրանի ներգրավմամբ, քանի որ հղի է տարածաշրջանի նոր լարվածություն ստեղծելուն (ու սա օդից չեմ ասում, Իրանը այլ լծակներ ունի Նախիջևանի վրա, եթե նրա շահը արհամարվի, ապա հաստատ լարվածությունը մեծանալու է)

բ/ Պայման դնել, որ եթե նման պայմանով է ապաշրջափակումն իրականացվում, (նոյեմբերյան հայտարարության մեջ նշված է ռուսական վերահսկողությունը), ապա Արցախ-Ռուսաստան ճանապարհին նման կարգավիճակ պետք է տրվի, որպեսզի անկլավային Արցախը առնվազն երկու ապահով ելք ունենա, երբ Նախիջևանն արդեն ունի երկու ելք ու քննարկվում է երրորդ երթուղու հարցը։

գ/ Ամեն գնով հրաժարվել այս կետի իրականացումից։ Բայց սա ինքնահոս ու շուստրիությամբ չի լինի, "օդից հույսը" չի փրկի։ Սրա համար առնվազն ցանկացած հանդիպման ժամանակ պետք է բարձաձայնել այն, ինչ նշեցի վերևում (առանց ա և բ կետերի)։

ՀԳ. Ադրբեջանը արդեն իսկ գնացել է վա-բանկ՝ կտրելով Իրանի բեռնատարների ճանապարհը Հայաստանի տարածքում։ Իրանն էլ հակա-քայլ է արել՝ սահմանափակելով բուն Ադրբեջան-Նախիջևան ճանապարհը։ Ու ահա սա էլ է կարևոր ցույց տալ, որ պրոբլեմը հենց Ադրբեջանն է ստեղծել, և Նախիջնն այսօր երրորդ երկրի միջով ունի կապ, որը յուղի նման կաշխատի, եթե իր մաքսակետերը Հայաստանի տարածքից ռադ անի ու չսահմանափակի Իրանի բեռնափոխադրումները։

ՀՀԳ. Ինչու՞ է սա կարևոր։ Պուտինը մտածում է սովետական քարտեզներով, որտեղ աշխարհը վերջանում է սովետական սահմանով։ Մի հատ գուգլեք մեր տարածաշրջանի ճանապարհները, ու կտեսնեք, որ Իրանն այդտեղ չկա (մինչդեռ լավ էլ կա)։ Արևմուտքը նմանանապես նախընտրում է Իրանին չտեսնել։ Մի խաղացեք այս խաղը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր