211652_close_icon
views-count4468 դիտում article-date 21:22 16-10-2021

Իրանյան այն բոլոր թիվիթերյան հաշիվները, որոնց հետևում էի, այլևս Ադրբեջան բառը չեն օգտագործում. Աշոտ Խուրշուդյան

Իրան-Ադրբեջան հարաբերություների սրացումից հետո, իրանյան այն բոլոր թիվիթերյան հաշիվները, որոնց հետևում էի, այլևս Ադրբեջան բառը չեն օգտագործում։ Միայն Բաքու և բաքվի հանրապետություն։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը:

«Հույս ունեմ հասկանում եք այս շեշտադրումը։ Հիմա գամ մեզ. դե՛ն նետեք բոլոր հին ձևակերպումները։ Այդ բոլոր ձևակերպումները ժամանակին մշակվել էին լրիվ այլ հույսերով ու միջավայրում։ Էյֆորիան միավորում է, սակայն էյֆորիայի վրա կառուցած միավորումը կարճաժամկետ է։ Սա մեր մասին չեմ գրում, թեպետ մեր մասին էլ է, բայց այս դեպքում խոսքը Ադրբեջանի մասին է։ Դեռ շատ բան է փոխվելու, կարևորը չամրագրենք նահանջներ, չասենք խոսքեր, չհամաձայնվենք ձևակերպումների, որ հետո փոշմանելու ենք։

Իսկ ինչու՞ են հին ձևակերպումները սխալ։ Հանուն խաղաղության ու այլևայլ ճնշումների և/կամ խոստումների ներքո՝ մենք մոռացության ենք տվել շատ փաստեր, խնդիրներ, դժգոհություններ ու վիրավորանքներ։

Սրանում մեծ դեր են ունեցել խաղաղության քարոզիչները։ Խաղաղության հակառակը պատերազմը չի, ձեզ խաբել են. խաղաղության հակառակը խնդրի հանգուցալուծումն է։ Խնդրի հանգուցալուծման բոլոր օրակարգերը տապալելուց հետո, խաղաղության քարոզիչները, որպես իդելաիզմի դպրոցի ներկայացուցիչներ, առերեսվելով ռեալպոլիտիկային, այսինքն անցյալ տարվա պատերազմին, պոչները ոտքերի տակ քաշած շարունակում են հայերին մեղադրել՝ ինչպես բռնաբարությունից հետո են զոհին մեղադրում, բռնարարին չենթարկվելու մեջ։ Սա է իրականությունը, ու այս իրականությունը ոչ թե արդարություն փնտրելն է, քանի որ սա է աշխարհի ռեալպոլիտիկան, այլ ճիշտ օրակարգ ձևավորելը։

Ինքս հասկացել եմ, որ Հայաստանում միակ բանը, որ չկա, դա սուվերեն լինելն է։ Քաղաքական դաշտում ոչ մի սուվերենության հույս չունեմ, համենայն դեպս այն երկար ժամանակ դեռ չի լինի. ջոջերը դա թույլ չեն տա։ Սակայն քաղաքացիական դաշտում սուվերենություն կերտելը հրատապ է։ Հայաստանում չկա սուվերեն քաղաքացիական հասարակություն։ Այսքան ժամանակ ես խորհել եմ միայն սրա մասին, ու այս գրածս թող լինի առաջին քայլը, զուտ գաղափարը հրապարակ դուրս բերելը։ Հաճույքով կլսեմ այս ուղղությամբ մտքեր»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր