211652_close_icon
views-count2271 դիտում article-date 23:03 25-11-2021

Դիտարկվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային տրանսպորտի աշխատանքը

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ վերահսկողական աշխատանքներ է  իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։

Դիտարկվել է նշված վարչական շրջանով ուղևորափոխադրում կատարող 36 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 3 դեպք։
Դրանք վերաբերել են ուղևորների կողմից դիմակ չկրելուն և ախտահանիչ հեղուկի բացակայությանը, որոնց  հիմքերով կազմվել են արձանագրություններ։

Հանրային տրանսպորտի վերահսկողությունը շարունակական կլինի։
 

Նմանատիպ նյութեր