211652_close_icon

ՊՆ-ն ձմեռային զորակոչի ենթակա զորակոչիկների համար ՏՏ մասնագիտացմամբ ծառայության անցնելու մրցույթ է հայտարարել

views-count8193 դիտում article-date 20:36 25-11-2021

ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ հաղորդագրությունից:

Մրցույթին կարող են մասնակցել 2021թ․ ձմեռային զորակոչին ենթակա զորակոչիկները` հետևյալ մասնագիտություններով՝ ծրագրավորում, ցանցային/համակարգային ադմինիստրացիա, կիբեռանվտանգություն:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև 2021թ․-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ կարող են գրանցվել atmk.mil.am կայքում:

Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ [email protected], հեռախոս՝ +374 10 294416:

Նմանատիպ նյութեր