Բակո Սահակյանը մասնակցել է 2013 թ. ձմեռային զորակոչի արդյունքների և 2014 թ. ամառային զորակոչի խնդիրների շուրջ հրավիրված խորհրդակցությանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 24-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում մասնակցել է 2013 թվականի ձմեռային զորակոչի արդյունքների եւ 2014 թվականի ամառային զորակոչի խնդիրներին նվիրված ընդլայնված խորհրդակցությանը:
Համապատասխան ելույթներով եւ զեկույցներով հանդես են եկել պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, ԼՂՀ զինվորական կոմիսար Մխիթար Ավշարյանը, շահագրգիռ այլ ստորաբաժանումների եւ կառույցների ղեկավարներ:
Բակո Սահակյանը կարեւոր է համարել զորակոչի պատշաճ մակարդակով իրականացումը եւ այս գործընթացում պաշտպանության նախարարության, կառավարության տարբեր ստորաբաժանումների եւ շրջվարչակազմերի համագործակցությունը` համապատասխան հանձնարարականներ տալով այս ուղղությամբ:
Նախագահը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդի ոտնձգությունները կասեցնելու եւ արժանի հակահարված հասցնելու համար <<Արիության համար>> եւ <<Մարտական ծառայություն>> մեդալներ է հանձնել ՊԲ մի խումբ զինծառայողների: