211652_close_icon
views-count59408 դիտում article-date 10:22 25-11-2021

Խոշոր հրդեհ Վանաձորում. շինությունը վերածվել է մոխրակույտի. 3 հոգի տեղափոխվել է «Վանաձոր» ԲԿ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 25-ին,  խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 03:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի  թիվ 7 հասցեին հարակից վայրում  ինքնաշեն տնակ է այրվում:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատից  2 մարտական հաշվարկ:

Ժամանել է նաև Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:  Լրացուցիչ ժամանել է նաև թիվ 38 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մեկուսացրել այն: Ամբողջությամբ այրվել է  84-ամյա Նորիկ Մխիթարյանին պատկանող տնակը՝ ինքնաշեն կցակառույցներով:

Հրդեհի վայրից «Վանաձոր» բժշկական կենտրոն են հոսպիտալացվել  Ն. Մխիթարյանն ու  Ալլա և Զելմա Աբրամիցինները:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբն ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության և «Գազպրոմ Արմենիա» Լոռու մարզի ներկայացուցիչները:

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Արմինե Դանիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր