211652_close_icon
views-count1334 դիտում article-date 23:29 23-11-2021

«Մի′գուշակիր, արի′ հետազոտվելու»․ հանրային միջոցառում կանցկացվի Գյումրիում

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում կազմակերպվում են հեպատիտ Ց-ի, հեպատիտ Բ-ի և ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի անվճար, անանուն և արագ հետազոտություններ, ինչպես նաև կտրամադրվի տեղեկատվություն հետազոտության կարևորության մասին:

Հետազոտությունը կատարվելու է հարմարեցված և անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած «Կամազ» ավտոմեքենայում՝ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի լաբորատոր մասնագետների կողմից, որը ուղեկցվելու է նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ:

Հանրային միջոցառումը Գյումրիում կանցկացվի նոյեմբերի 30,  ժամը 11:00-17:00, գյուղատնտեսական շուկայի հարող տարածքում:

Հանրային միջոցառումը կազմակերպվում է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի կողմից՝ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ, Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։

Նմանատիպ նյութեր