120597 դիտում
23:56 20-03-2022
Ողբերգական դեպք Երևանում. աստիճաններից ընկած տղամարդը, ում առաջինը օգնություն են ցուցաբերել Երևանի գնդի պարեկները, ապա ժամանած բժիշկների կողմից հետազոտվելու ընթացքում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 21:30-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության բժշիկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել են Լենինգրադյան փողոցի սկզբնամասում գտնվող հասցեներից մեկը, որտեղ բուժօգնություն են ցուցաբերել մի քաղաքացու, ով սակայն, իրենց ներկայությամբ մահացել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ, նույն վաշտի ավագ պարեկներ Վարանցովի Բալասանյանի և Գոռ Խանբեկյանի հետ, նկատել են նշված քաղաքացուն բազալտե աստիճանների մոտ՝ անօգնական վիճակում:
Պարեկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա ահազանգել շտապօգնություն և ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ բուժօգնություն է ցուցաբերել, սակայն կարճ ժամանակ անց արձանագրել են նրա մահը:
Ահազանգով դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Ըստ նախնական տեղեկությունների, տղամարդը աստիճաններով իջնելիս, ինքնազգացողությունը վատացել, ապա սայթաքել և վայր է ընկել:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+