211652_close_icon
views-count24826 դիտում article-date 21:43 18-11-2021

Ադրբեջանական զինուժը Վերին Շորժայում գտնվող տրակտորի վրա է կրակել․ News.am

Ադրբեջանական զինուժը Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա բնակավայրում տրակտորի վրա է կրակել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Վերին Շորժայի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը:

«Մի քանի կրակոց է եղել, մի 40 րոպե առաջ դադարել է: Գյուղի վերջին հատվածում տրակտոր ունեինք, որ ուզել են քշել, գալ գյուղ, այդ ժամանակ են սկսել կրակել»,- նշեց Երանոսյանը:

Նրա փոխանցմամբ՝ տուժածներ չկան, իրավիճակն այժմ կայուն է, հանգիստ է եղել նաեւ նախորդ երկու օրվա ընթացքում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել սահմանի տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա. հակառակորդը կիրառել է նաև հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ 

Նմանատիպ նյութեր