211652_close_icon
views-count29505 դիտում article-date 17:18 25-05-2021

Վերին Շորժայում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության հետևանքով պայմանագրային զինծառայող է զոհվել․ ՊՆ

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։

ՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։

Իրավիճակն այս պահին վերահսկելի է, կրակոցներ չկան։

Ավելի վաղ՝ մայիսի 25-ին, ժամը 14։20-ի սահմաններում հրազենի կիրառմամբ միջադեպ է գրանցվել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում։ Մասնավորապես՝ հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։ Միջադեպի մանրամասները ճշտվում են։

ՀՀ ՊՆ

Նմանատիպ նյութեր