1744 դիտում
23:27 16-11-2021
Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ուկրաինայի հայերի միության նախագահին և անդամներին
Նոյեմբերի 16-ին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանին և միության անդամներին՝ ուղեկցությամբ Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի։
Մարկոս Սրբազանը, ողջունելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ընդգծեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են ժամանել իրենց ուխտը նորոգելու և Վեհափառ Հայրապետի օրհնությունը ստանալու համար։ Սրբազան Հայրը ներկայացրեց նաև համայնքի քսանամյա գործունեությունն ու առկա մարտահրավերները՝ փաստելով, որ Ուկրաինայի բոլոր համայնքներում հայությանն առաջնորդող ուժը միասնականությունն է։
Առաջնորդ Սրբազանը Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ Հայաստան կատարած այցելության շրջանակներում մասնակցել են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հարևանությամբ գտնվող զբոսայգու բացման արարողությանը, որի բարեկարգման պատասխանատվությունը ստանձել էր Ուկրաինայի հայերի միությունը:
Այնուհետև Վեհափառ Հայրապետը, շնորհավորելով և իր հայրական օրհնությունը փոխանցելով ներկաներին միության քսանամյակի կապակցությամբ, ուրախությամբ արձանագրեց, որ Ուկրաինայի հայ համայքն ամրորեն կապված է հայրենիքին և պատրաստակամորեն է արձագանքում Հայաստանում առկա մարտահրավերների հաղթահարմանը։
Հանդիպմանը, անդրադառնալով Ուկրաինայի թեմի ձևավորման պատմությանը և գործունեության առաջին տարիներին, Նորին Սրբությունը իր գնահատանքը հայտնեց տիար Շատվորյանին և միության բոլոր անդամներին՝ ձեռքբերումների և հայրենիքին ու Եկեղեցուն մատուցած նվիրյալ ծառայության համար։
Պարոն Վիլեն Շատվորյանն իր երախտագիտությունն արտահայտեց Հայոց Հայրապետին Մայր Աթոռում ջերմ ընդունելության, հայրական օրհնության և զորակցության համար՝ հաստատելով, որ Եկեղեցին մշտապես իր ժողովրդի կողքին է։
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարեմաղթեց հայորդիներին Աստծո օրհնությամբ բարօր և խաղաղ կյանք:

Նմանատիպ նյութեր
1317 դիտում
14:55 06-06-2014
Գարեգին Բ կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Անգլիկան Եկեղեցու ուխտավորներին
1291 դիտում
21:41 16-05-2024
Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է բարերար Նուբար Աֆեյանին
Այս բաժնից
814 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
676 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
472 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը