211652_close_icon
views-count2507 դիտում article-date 13:39 12-11-2021

Որոտան, Բարձրավան, Շուռնուխ համայնքները հիմա էլ կապ ունեն, տրանսպորտ կա, շարժ կա, ճանապարհները հնարավորինս բարեկարգվում են․ Գնել Սանոսյան

tert.am-ը գրում է. Մենք Սյունիքում բազմաթիվ ճանապարհներ ենք կառուցում հիմա և շարունակելու ենք կառուցել՝ սկսած կարևոր ռազմավարական ճանապարհներից՝ Հյուսիս–հարավից Սիսիան Քաջարան և այլ հատվածներից՝ մինչև դաշտամիջյան ճանապարհներ։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Միայն հաջորդ տարի պլանավորել ենք մոտ 500 կիլոմետր դաշտամիջյան ճանապարհ կամ նախագծել կամ մի մասը կառուցել։ Կան միջհամայնքային ճանապարհներ, այսինքն՝ բազմաթիվ ծրագրեր կան, որոնց մի մասը նախատեսված չէր, մի մասը նախատեսված էր, այնպես որ, պրոցես է, անում ենք»,–ասաց նա։

Նախարարը նշեց, որ Որոտանի, Բարձրավանի, Շուռնուխի բոլոր այդ համայնքների ուղղությամբ հենց այս պահին շինարարներն աշխատում են, ճանապարհները հնարավորինս բարեկարգում են։

Հարցին, թե ինչու ավելի վաղ չեն արվել այդ աշխատանքները, Գնել Սանոսյանը պատասխանեց՝ բավական վաղուց են սկսել անել։ «Նշված բոլոր համայնքներ էլ հիմա էլ կապ ունեն, տրանսպորտ կա, շարժ կա»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ից Կապան–Գորիս ճանապարհին ադրբեջանցիներն սկսել են մաքսային վերահսկողություն սահմանել, ինչի հետևանքով, ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, դժվարացել է կապը Գորիս քաղաքի ու այլ բնակավայրերի միջև, առաջացել են հացի մատակարարման խնդիրներ, դժվարությամբ է կազմակերպվել երեխաների կրթության հարցը։

Նմանատիպ նյութեր