Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիները աջակցություն կստանան
                        Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող բնակելի անշարժ գույքը 2020 թ․ պատերազմի հետևանքով կորցրած քաղաքացիները կստանան միանվագ 300,000 դրամ և ամսական 68,000 դրամ աջակցություն (6 ամսվա համար):  Նախագիծն այսօր հաստատվել է Կառավարության կողմից։ 
 Միջոցառման շահառու են նաև անչափահաս երեխաները, որոնց հասանելիք դրամական օգնությունը կտրամադրվի ծնողին կամ խնամակալին:  
 Ֆինանսական աջակցությունն ստանալու համար դիմում գրելու անհրաժեշտություն չկա․ օգնությունը կտրամադրվի շահառուների` Սյունիքի մարզպետարանից ստացված  տվյալների հիման վրա։
ℹ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շահառուների ցանկը ստանալուց հետո՝ կձևավորի վճարման ցուցակ և գումարը կփոխանցի շահառուի բանկային հաշվին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

