211652_close_icon
views-count3281 դիտում article-date 17:47 11-11-2021

Շուտով, կլսենք հերթական բարբաջանքը՝ «միջանցքը» տվեցինք, որ Սյունիքն ամբողջությամբ չհանձնենք. Ավետիք Իշխանյան

Դրան ոչ կարողանում եմ տեսնել, ոչ լսել. Կարդացի, որ կառավարության նիստի ժամանակ բարբաջել է, թե Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է, որ «միջանցք» չլինի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Շուտով, կլսենք հերթական բարբաջանքը՝ «միջանցքը» տվեցինք, որ Սյունիքն ամբողջությամբ չհանձնենք։ Հո դրա համար պատերազմ չէի՞նք անելու։ Հետո էլ՝ Սյունիքը տվեցինք, որ մնացյալ Հայաստանը պահենք, հո պատերազմ չէի՞նք անելու։

Եվ ի՞նչ․․․Եվ ոչինչ․․․Իհարկե, ընդդիմությունը շտապ քննարկումներ կկազմակերպի, խիստ հայտարարություն կընդունի, մի թեթև բողոքի ցույց կանի և վերջ։ Եվ արդեն, ոչ թե «Վերք Հայաստանի», այլ՝ վերջ Հայաստանի»

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր