20665 դիտում
19:40 07-12-2020
Սյունիքն այսօր ամբողջությամբ սահմանապահ է, գյուղատնտեսությամբ զբաղվող բնակչությունն անգործ է մնացել, ինչպե՞ս պետք է գյուղացին ապրի, եթե անհող է մնացել. Գորիսի համայնքապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորս լավ տեղյակ ենք՝ Սյունիքն այսօր ամբողջությամբ սահմանապահ է, մեր գրեթե բոլոր գյուղերը այսօր սահման են պահում: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/12/07/arush-arushanyan/3463590?fbclid=IwAR0yMxhhX59CTHGNIphlGEyQzj2vJJ9jYYjJvfz34Mkjz_6GQmtVHvZnwDM]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը՝ անդրադառնալով հարցին, թե Սյունիքի անվտանգության առումով ինչ է փոխվել այսօր։
«Եթե մենք գալու ենք հին, խորհրդային սահմանի վրա, ինչպես այս պրոյեկտում է ասվում, ապա Խնձորեսկը 600 մետր հեռավորության վրա է լինելու թշնամու դիրքերից, տեղեր ունենք, որ ավելի մոտ: Պարզ է, որ վտանգավոր է բնակիչների համար, բայց ամեն դեպքում մենք սյունեցի ենք և պատրաստ ենք դրան: Իհարկե, վատ է, մեր կյանքն էլ նախկինը չէ, չի էլ կարող նախկինը լինել, բայց ունենք այն ինչ ունենք, պետք է փորձենք այս իրավիճակը շտկել, շտկելն էլ ես նկատի ունեմ, որ այն, ինչը մերն էր, պետք է նորից լինի մերը և քանի կմ, որ հետ է եկել սահմանը, այդքան նորից առաջ գնանք, սա պետք է լինի յուրաքանչյուր հայի առաքելությունը»,- շեշտեց Գորիսի համայնքապետը:
Անդրադառնալով Գորիս տեղփոխված արցախահայության խնդիրներին, թե որտեղ պետք է նրանք բնակվեն, Առուշանյանը նշեց, որ պատերազմի ժամանակ ունեցել են 10 500 արցախահայություն, որոնք բնակվել ու բնակվում են Գորիսի հյուրանոցներում, քաղաքացիների ընտանիքներում:
«Հիմա մի մասը վերադարձել է Արցախ, մյուս մասը դեռ Գորիսում է: Մենք՝ որպես համայնքապետարան, ես՝ որպես հայ մարդ, ինքս պատրաստ եմ անհրաժեշտ բոլոր քայլերը ձեռնարկել նրանց համար: Արդեն հանձնարարական կա մեր քաղաքաշինության բաժնին և տվել եմ 10 օրվա ժամկետ՝ Գորիսում համայնքային սեփականություն հանդիսացող մի քանի կիսակառույց շենքերում բնակարանները վերանորոգվեն, որ մեր արցախահայությունը բնակվի այստեղ: Սա գուցե որոշակի ժամանակ կպահանջի, իսկ մինչ այդ էլ մենք՝ գորիսեցիներս, պատրաստակամ ենք աջակցել նրանց այնպես, ինչպես արել ենք մինչ օրս՝ թե՛ սննդի, թե՛ հագուստի, թե՛ օթևանի հարցերով: Հետագայում քայլեր կձեռնարկենք նրանց աշխատանքով ապահովելու համար»,- շեշտեց նա:
Առուշ Առուշանյանը նշեց, որ այն տարածքները, որ իրավիճակից ելնելով տրվել են թշնամուն, պետք է ամեն ինչ արվի, որ դրանց բնակիչները չարտագաղթեն երկրից: Նրա խոսքով՝ հենց կոնկրետ իրենց նախաձեռնությամբ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի տներից զրկված արցախցիները Գորիսում բնակվեն ոչ թե ժամանակավոր կացարաններում, այլ մշտական: «Թող աստծո կամոք կարողանան վերադառնալ իրենց տները, ես վստահ եմ, որ կգա այդ օրը, բայց նրանց սեփականության իրավունքով Գորիսում էլ կտանք տներ, թող իմանան, Գորիսում էլ ունեն տուն»,- հայտարարեց Առուշանյանը:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/12/07/arush-arushanyan/3463590?fbclid=IwAR0yMxhhX59CTHGNIphlGEyQzj2vJJ9jYYjJvfz34Mkjz_6GQmtVHvZnwDM]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2176 դիտում
13:15 04-04-2019
Փաշինյանը գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիներին հորդորում է դասընթացների պահանջը չթերագնահատել
Այս բաժնից
466 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
409 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ