Մենք կորոնավիրուսի թվերի մի փոքր նվազում ունենք․ Նիկոլ Փաշինյան
Մենք կորոնավիրուսի մի փոքր կայունացում ունենք և ամենօրյա թվերի մի փոքր նվազում ունենք։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Նա կոչ արեց, խնդրեց, հորդորեց պահպանել հակահամաճարակային կանոնները՝ դիմակ դնել և պատվաստվել։
«Սեփական օրինակով եմ համոզվել, որ պատվաստումը միակ միջոցն է, որը մեզ կօգնի հաղթահարել կորոնավիրուսի համավարակը և խուսափել մահերից»,- ասաց նա։
Նա նաև տեղեկացրեց, որ պատվաստանյութի 2-րդ չափաբաժինը ստացածների թիվը 300 հազարը հատել է, ընդհանուր պատվաստումները՝ 954 հազարը։