2342 դիտում
13:55 03-02-2022
Կորոնավիրուսի թվերի ալիքը դեռ կաճի․ հոսպիտալացվածների միայն 16,6 տոկոսն է պատվաստված. Փաշինյան
Այսօր կորոնավիրուսով վարակված 1543 քաղաքացի է հոսպիտալացված, որոնցից պատվաստված են 256-ը կամ 16,6 տոկոսը։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Այսինքն` ակնհայտ է պատվաստման էական ազդեցությունը պրոցեսների նկատմամբ»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ թվերի ալիքը դեռ կաճի, թվերի որոշակի աճ են կանխատեսում, ունեն որոշակի ալգորիթմներ, սակայն հույս ունեն, որ կանխատեսած նշաձողից ավելի բարձր չեն լինի թվերը:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց՝ օրական դրական թեստերի շրջանակներում վարակվածների 4 տոկոսն ունեն հոսպիտալացման կարիք։ Նա նշեց, որ հիվանդացությունից հետո պետք է երեք ամիս անցնի պատվաստման համար։ «Հանրապետությունում 18 տարեկանից բարձր առաջին պատվաստումը ստացել է 46,3 տոկոս, իսկ ամբողջական պատվաստում 37 տոկոսն է ստացել»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատվաստման տոկոսը շատ ցածր է, և պետք է քայլեր ձեռնարկեն, որ այն աճի։ Նա նշեց՝ աշխատող քաղաքացիների շրջանում աճ կա, և երրորդ դեղաչափը ևս շատ կարևոր է:

Նմանատիպ նյութեր
929 դիտում
14:50 17-01-2022
654 հոսպիտալացվածների 93,1%-ը պատվաստված չէ․ ԱՆ
2592 դիտում
15:43 15-02-2022
COVID-19-ով հոսպիտալացվածների 82%-ը պատվաստված չէ․ ԱՆ
Այս բաժնից
496 դիտում
16:14 02-05-2024
Ավելի քան 1 ժամ է` Կիրանցում էլեկտրաէներգիա չկա