211652_close_icon
views-count7959 դիտում article-date 11:02 11-11-2021

Դիլիջանի ոլորանները կցորդով տրանսպարտային միջոցների համար փակ են. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 11-ին՝ ժամը 9։00-ի
դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Ապարանի, Արագածի
տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Մարտունիի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։

Դիլիջանի ոլորանները կցորդով տրանսպարտային միջոցների համար փակ են։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

 

Նմանատիպ նյութեր