211652_close_icon
views-count2831 դիտում article-date 15:12 29-01-2017

Փակ են Վայք-Ջերմուկ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Վայք-Ջերմուկ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը: Մասիս-Արտաշատ ճանապարհահատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մ: Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Բաղրամյանի տարածաշրջանի ճանապարհներին մերկասառույց է: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: [b] ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր