211652_close_icon
views-count991 դիտում article-date 16:10 10-11-2021

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել կատարված աշխատանքների վերաբերյալ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2021 թվականի հոկտեմբերի 4-ից 15-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ. 

Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 37 դեպք, որից 24-ով հաշվարկվել է 14.981.960 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7 դեպքով նշանակվել է 630.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

     Նախկինում արձանագրված 26 դեպքով հաշվարկվել է 4.766.707 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 2.140.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ                                                                                                           

     Արձանագրվել է 23 դեպք, որից 23-ով հաշվարկվել է 14.840.840 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6-ով նշանակվել 600.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

     Նախկինում արձանագրված 9 դեպքով հաշվարկվել է 250.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել  700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

       Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

         Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

  Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

           Արձանագրվել է 13 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 141.120 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել 30.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

     Նախկինում արձանագրված 7 դեպքով հաշվարկվել է 4.516.707 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 580.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում    

     Նախկինում արձանագրված 6 դեպքով նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել     

     Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 160.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 Պետական փորձաքննություններ

Արձանագրվել է 1 դեպք:

     Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ 

    ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 1 գործ (ընդհանուր՝ 150.000 ՀՀ դրամ)։

    Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.389.000 ՀՀ դրամ:

 Ստուգումներ և դիտարկումներ 

Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 5 հանձնարարագիր, որից՝ 

2-ը՝  ընդերքօգտագործում,

2-ը՝ արտադրություն,

1-ը՝ ջրամատակարարում։

Նախկինում իրականացված 12 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 14 որոշում՝ 2.600.000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 28.389.870 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 7 հանձնարարական։

 

Նմանատիպ նյութեր