211652_close_icon
views-count1164 դիտում article-date 20:00 19-08-2019

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել կատարված աշխատանքների վերաբերյալ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 40 դեպք, 26 դեպքով հաշվարկվել է 4.370.300 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 8 դեպքով նշանակվել է 680.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` [b]Բուսական աշխարհի պահպանության ոլորտ [/b] Արձանագրվել է 27 դեպք, որից 24-ով հաշվարկվել է 3.076.490 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, 1 գործի քննություն ընթացքի մեջ է։ Լոռի՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (25 բոխի, 1 հողմատապալ հաճարենի) հաշվարկվել է 969.800 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (8 խմ վառելափայտ)` 288.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Տավուշ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 հաճարենի) հաշվարկվել է 183.750 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 15 դեպքով (23.9 խմ վառելափայտ, 10.08 խմ թափուկ վառելափայտ)՝ 846.300 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Սյունիք՝ փայտանյութի (25 խմ վառելափայտ) ապօրինի տեղափոխման 1 դեպքով գործի նյութերը ուղարկվել են ՀՀ ոստիկանություն։ Վայոց Ձոր՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (6 թեղի) հաշվարկվել է 33.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Գեղարքունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (7 սոճենի) հաշվարկվել է 375.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (0.99 խմ վառելափայտ)՝ 35.640 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Երևան՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 ծիրանենի) քրեական գործի շրջանակներում իրականացվել է ուսումնասիրություն, հաշվարկվել է 345.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ [b]Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ[/b] Արձանագրվել է 6 դեպք, որից 1-ով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, 5 գործի քննություն ընթացքի մեջ է։ Գեղարքունիք՝ Նախկինում արձանագրված խոշոր եղջերավոր անասունների ապօրինի արածեցման 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է 3 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 408.810 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, 1 գործի քննություն ընթացքի մեջ է։ Շիրակ՝ առանց անթափանց ծածկոցի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Արարատ՝ առանց ջրօգտագործման թույլտվության 1 դեպքով հաշվարկվել է 408.810 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ [b]Ընդերքի պահպանության ոլորտ [/b] Արձանագրվել է 2 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 885.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 գործի քննություն ընթացքի մեջ է։ Գեղարքունիք՝ ավազի ապօրինի դուրսբերման 1 դեպքով գործի քննությունն ընթացքի մեջ է։ Նախկինում 88.5խմ ավազի տեղահանման 1 դեպքով հաշվարկվել է 885.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 2 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ է ուղարկվել 19 գործ (2.020.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։ Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 1.016.060 ՀՀ դրամ:

Նմանատիպ նյութեր