211652_close_icon
views-count18754 դիտում article-date 20:36 07-11-2021

Քեզ բացակա չենք դնի. Վարդանաշեն գյուղում նշվեց արցախյան պատերազմի հերոս Հայկ Խաչատրյանի երկնային ծնունդը և տեղի ունեցավ նրա հիշատակին նվիրված՝ «Հայկ Մասիսի հետքերով» գրքի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի Մայիս Մինասյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ հուշ-երեկո՝ նվիրված 44-օրյա պատերազմի հերոս Հայկ Խաչատրյանի հիշատակին:
 
Հայկը ժամկետային զինծառայող էր և խիզախաբար մարտնչել է Արցախի գրեթե բոլոր շրջաններում:
 
Ծառայության մեկնել է 2020 թվականի հունվարի 14-ին՝ ՀՀ ՊՆ Տավուշի մարզի զորամասսերից մեկը, այնուհետև՝ պատերազմն սկսելուն պես, նրանց տեղափոխել են Արցախ՝ հայրենի հողը պաշտպանելու: Հայկը անմահացել է նոյեմբերի 8-ին՝ Մարտունիում:
 
Միջոցառմանը ներկա էին նաև գյուղի մյուս չորս նահատակված հերոսների ընտանիքների անդամները, համայնքի ղեկավար Մ. Հովաննիսյանը, դպրոցի նախկին տնօրեն Հ. Հովհասափյանը, Հայկի զորամասի հրամանատարը, զինվորականներ, հյուրեր տարբեր մարզերից:
 
Միջոցառումը կազմակերպել էր դպրոցի կազմակերպիչ Ք. Հովհաննիսյանը: Վերջինս ջանք ու եռանդ չէր խնայել, որպեսզի այն անցնի հավուր պատշաճի:
 
Միջոցառման ընթացքում նաև տեղի ունեցավ սևանցի գրող Աննա Վանի «Հայկ Մասիսի հետքերով» գրքի շնորհանդեսը, որը նվիրված էր հենց Հայկի անմար հիշատակին:
 
Միջոցառման ընթացքում մեկ առ մեկ հիշատակվեցին գյուղի անմահացած հերոսների անունները, ներկայացվեցին նրանց կենսագրությունները: Միջոցառման ավարտին ներկաները՝ ի հիշատակ մեր բոլոր հերոս հայորդիների, տնկեցին եղևնիներ դպրոցի բակում և խոստացան, որ նման միջոցառումները շարունակական բնույթ կկրեն գյուղում:
 
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 91+
91+

Նմանատիպ նյութեր