211652_close_icon
views-count22304 դիտում article-date 19:17 02-10-2023

«Քեզ բացակա չենք դնի». տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Գևորգ Խաչատրյանին նվիրված «Պատերազմի ձայնը» գրքի շնորհանդեսը. ներկա էին հերոսածին մայրեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, Երևանում՝ Էրեբունի վարչական շրջանում գործող Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում, մեծարման երեկո էր և գրքի շնորհանդես։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դահլիճում էին հավաքվել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված ու լեգենդ դարձած հերոսների մայրեր, ընտանիքի անդամներ, հերոսների ընկերները։

Դահլիճում տեղի ունեցավ նահատակված, լեգենդ դարձած հերոս Գևորգ Խաչատրյանի հիշատակին նվիրված Պատերազմի ձայնը գրքի շնորհանդեսը։

Միջոցառմանը կենդանի կատարմամբ հանդես եկան դհոլահարներ, սիրված երգիչ-երգչուհիներ, ովքեր միշտ իրենց կատարումներով հանդես են եկել հանրապետության տարբեր մարզերում հերոսներին նվիրված մեծարման երեկոներին։

Գևորգ Ռուստամի Խաչատրյան
09.14.2001-10.10.2020

Գևորգ Ռուստամի Խաչատրյանը ծնվել է 2001թ. սեպտեմբերի 14-ին՝ Երևանում։ Նրա մանկությունը և պատանեկությունը անցել է խաղաղ և հոգատար ընտանիքում:

2004թ. Գևորգը հաճախել է «Ինչուիկ» քոլեջ: 2006թ. ընդունվել է Բենյամին Ժամկոչյանի անվան թիվ 119 միջնակարգ դպրոց։ Տարրական դպրոցը ավարտելուց հետո տեղափոխվում է Երևանի Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 միջնակարգ դպրոց։

Գևորգը «Թոփ մոդել Երևան» տիտղոսի մրցանակակիր էր, հաճախել է նաև «Թումո» ծրագրավորման և զարգացման կենտրոն։

2016թ. Գևորգը ընդունվում է Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» բաժինը: Քոլեջն ավարտելուն պես ընդունվում է Մոսկվայի Կ. Ի. Սկրայբինի անվան պետական ակադեմիայի «Բիոտեխնոլոգիական» ֆակուլտետը, այնուհետև զորակոչվում է ԱՀ ՊԲ :

2020թ. սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի կողմից սանձազերծած Արցախյան պատերազմում, Գևորգը, որպես հաշվարկի նշանառու, ակտիվ մարտական գործողությունների է մասնակցել Ջրականում, Հադրութում, Վարանդայում։

Գևորգ Ռուստամի Խաչատրյանը զոհվել է 2020թ. հոկտեմբերի 10-ին, 9-րդ կիլոմետր կոչվող տեղամասում։ Արցախի Հանրապետության նախագահի կողմից պարգևատրվել է «Արիություն և Մարտական ծառայություն» մեդալով:

Գևորգ Ռուստամի Խաչատրյանը հուղարկավորված է Երևանում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:


Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 527+
527+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր