84307 դիտում
20:15 02-11-2021
Ողբերգական դեպք Երևանում. Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղա երեխայի դի. ժամանել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանը և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտաի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի գլխավորությամբ: Նույն գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Ալիկ Հովհաննիսյանն ու Վարազդատ Աթանայանը սահմանազատել են տարածքը:
Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արման Չոբանյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող խումբը:
Օպերատիվորեն ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ խմբի պետ Դավիթ Հայրապետյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ՝ անանցանելի վայրում, հայտնաբերել են 15-17 տարեկան տղայի դի ու հիմա փրկարարները ճոպաններ են բերում, որպեսզի կարողանան պատգարակով դին մոտեցնել դի տեղափոխող ավտոմեքենային:
Փաստի առթիվ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
30179 դիտում
18:12 26-02-2019
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետը նշանակվել է Նոր Նորքի ոստիկանապետ