Ավտովթար՝ Երևանում. ՊԾ Երևան քաղաքի գնդում ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի էր. հայտնաբերվել է հետիոտնի համար նախատեսված մայթին հայտնված «Mercedes»-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ ապրիլի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բաբաջանյան փողոցում «Mercedes» մակնիշի վթարված ավտոմեքենա կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։
Պարեկները Բաբաջանյան փողոցի թիվ 42/12 հասցեի մոտ հայտնաբերել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, որը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով բնակչին պատկանող շինության ապակե ցուցափեղկի։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։