Արմեն Չարչյանի գործով այսօր հրատապ նիստ է հրավիրվել. Բժշկական հանձնաժողովն արդեն ստեղծված է. պաշտպան
Արմեն Չարչյանի գործով այսօր, ժամը՝ 15:30-ին հրատապ նիստ է հրավիրվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
«Բժշկական հանձնաժողովն արդեն ստեղծված է»,-հավելել է նա:
Նշենք, որ օգոստոսի 23–ին, Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր դատախազության բողոքը եւ Արմեն Չարչյանին կալանավորելու որոշում կայացրել։ «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը մեղադրվում է խորհրդարանական ընտրություններին իր աշխատակիցներին քվեարկությանը մասնակցելուն հարկադրելու համար։