211652_close_icon
views-count3150 դիտում article-date 23:56 30-10-2021

Գողություն կատարելու պահին, հայտնաբերվել և բաժին բերման են ենթարկվել 44 և 25-ամյա տղամարդիկ՝ իրենց «Օպել» ավտոմեքենայով

Հոկտեմբերի 29-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Նորատուս գյուղում գտնվող մի հյուրանոցային համալիրի շենքում, գողություն կատարելու պահին, հայտնաբերվել և բաժին բերման են ենթարկվել 44 և 25-ամյա տղամարդիկ՝ իրենց «Օպել» ավտոմեքենայով։

Նրանք ոստիկաններին հայտնել են, որ մտել էին հյուրանոցային համալիրի շենք և փորձել գողանալ շենքի պատուհանների ալյումինե շրջանակները, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Տուժողից ընդունվել է հաղորդում:

Նյութերի նախապատրաստման ընթացքում, ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները պարզել են, որ տղամարդիկ նախկինում էլ կատարել են գողություններ։ Օրերս նույն համալիրից գողացել էին ալյումինե պատուհանի 18 շրջանակ, իսկ սեպտեմբերին Նորատուս համայնքին հարակից մի պահեստարանից՝ էլեկտրական շարժիչներ, զոդող սարք, էլեկտրական սղոց, էլեկկտրադակիչ, մալուխներ և տարբեր տեսակի գործիքներ։

Կատարվում է քննություն։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր