211652_close_icon
views-count1306 դիտում article-date 12:40 13-03-2014

Գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողներն օրերս Սարիթաղի 6-րդ շարքի մի տնից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1955 թ. ծնված Արամ Գ.-ին: Նա խոստովանել է, որ փետրվարին բաց դռնից մտել է Չարենցի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկը և գողացել խոհանոցային սպասք, երկարացման լարեր, մեկ զույգ զինվորական կոշիկ և արհեստագործական գործիքներ` պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է նաև, որ Արամ Գ.-ն 2013 թ. դեկտեմբերի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում մտել է Չարենցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակ և գողացել երկու էլեկտրական սղոց, տարբեր տեսակի կենցաղային գործիքներ` պատճառելով մոտ 40.000 դրամի նյութական վնաս: Պարզվել է նաև, որ հունվարի 5-ից 15-ն ընկած ժամանակահատվածում Արամ Գ.-ն մտել է Սարի-Թաղի 5-րդ շարքի տներից մեկի բակ և քարե շինությունից գողացել կոշիկներ, դանակներ և տարբեր տեսակի արհեստագործական գործիքներ: Բայս սա դեռ ամենը չէ. Արամ Գ.-ն հունվարի 5-ից 15-ն ընկած ժամանակահատվածում մի շինությունից գողացել է ձեռքի սղոց և տարբեր տեսակի արհեստագործական գործիքներ: Վնասի չափը պարզվում է: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր