ՌԴ մեր գործընկերների հետ քննարկում ենք, թե ինչպես կարող է առաջ գնալ հայ-թուրքական կարգավորման գործընթացը. ԱԽ քարտուղար․ NEWS.am
Մենք բազմիցս նշել ենք, որ պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերություններ սկսել, քննարկել հարաբերությունների կարգավորումը: Այս մասին Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Գրում է NEWS.am-ը։
«Ռուսաստանի մեր գործընկերների հետ ենք քննարկում, թե ինչպես կարող է առաջ գնալ այս գործընթացը: Առավել արդյունավետ կլինի, եթե սկսենք այդ գործընթացները, որովհետև և մենք, և թուրքական կողմը նշել են, որ կան դրական ազդակներ»,- ասաց նա: