487 դիտում
15:51 23-01-2025
Կասկած առաջացնելու չափ թափանցիկ ենք միջազգային գործընկերների հետ. բոլորի հետ կիսվում ենք՝ ինչ ենք անում մյուսների հետ. Փաշինյանը՝ Դավոսում
ՀՀ իշխանությունները որդեգրել են հավասարակշռված և հավասարակշռող արտաքին քաղաքականություն, ինչը նշանակում է, որ Երևանը փորձելու է հավասարակշություն ստեղծել ԵՄ-ի, ՌԴ-ի և տարածաշրջանային երկրների հետ տարբեր հարաբերություններում. այս մասին Դավոսում պանելային քննարկման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք փորձում ենք դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, փորձում ենք խաղաղության պայմանագրի հասնել Ադրբեջանի հետ: Իհարկե, դա հեշտ չէ, բայց, մյուս կողմից, կարծում եմ՝ անհնարին էլ չէ: Սա կարող է մի տեսակ տարօրինակ հնչել, բայց մենք իսկապես կասկած առաջացնելու չափ թափանցիկ ենք մեր բոլոր միջազգային գործընկերների հետ մեր մտադրությունների հարցում: Բոլոր գործընկերներին հետ կիսվում ենք՝ ինչ ենք անում մյուս գործընկերների հետ», - ասել է Փաշինյանը:
Նա որպես օրինակ է բերել ԵՄ-ի հետ մոտենալու մտադրությունը՝ ընդգծելով, որ այս պարագայում ՀՀ-ն փորձում է իր դիրքորոշումը ներկայացնել Իրանին, ՌԴ-ին և մյուս գործընկերներին:
«Այսօր մեծ փոփոխությունների դարաշարջան է, որն իր հետ բնականաբար բերում է մեծ սպառնալիքներ, բայց նաև՝ հնարավորություններ: Փորձում ենք խուսափել սպառնալիքներից, օգտվել հանրավորություններից: Կարծում եմ՝ սա է առաջ գնալու միակ պրագմատիկ տարբերակը՝ չմոռանալով հավասարակշռության մասին: Դրա կորուստը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել ոչ միայն երկրի, այլև տարածաշրջանի անվտանգության, կայունության համար՝ գլոբալ կայունության համատեքստում», - ասել է Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր
2381 դիտում
11:56 28-11-2020
Սոթքի հանքավայրը կիսով չափ մերն է, կիսով չափ թշնամունը․ ինչ խնդիրներ կարող են ծագել․ «Հայաստանի Հանրապետություն»
3402 դիտում
10:49 22-02-2019
Համանախագահները ոգևորված են. Փաշինյանը Դավոսում ԼՂ հարցով ինչ-ինչ թեզերի շուրջ համաձայնության է եկել. «Փաստ»
Այս բաժնից
409 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
835 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
715 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը