211652_close_icon
views-count2088 դիտում article-date 14:34 02-07-2022

Բաքուն փորձում է օգտագործել ճնշման բոլոր հնարավոր միջոցները, որը միանշանակ կարգելակի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ «Հայաստանի Հանրապետություն»

Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ իր հարաբերությունները կառուցել ադրբեջանական գործոնի վրա: Ինչպես 1990-ականների սկզբին Անկարան ՀՀ-ի հետ սահմանը փակեց Արցախի տարածքների ազատագրման փաստով պայմանավորված, այնպես էլ այսօր հարաբերությունների հիմքում դնում է Երեւան-Բաքու բանակցությունների օրակարգային հարցերը:

Ադրբեջանը խանդով է հետեւում ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, ինչպես տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական ցանկացած գործընթացի, որն առնչվում է Հայաստանի հետ: Բաքուն նույնիսկ ազդեցություն ունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ներգրավված բանագնացների հանդիպման վայրի որոշման հարցում: Հայկական կողմի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի վերջին հարցազրույցից պարզվում է, որ պայմանավորվածությունների համաձայն՝ բանագնացների հանդիպումները Երեւանում եւ Անկարայում տեղի չեն ունենում Ադրբեջանի դիրքորոշման պատճառով:

Բաքուն փորձում է օգտագործել ճնշման բոլոր հնարավոր միջոցները Հայաստանից միակողմանի զիջումներ կորզելու համար: Նման մարտավարությունը ոչ միայն կառուցողական չէ, այլեւ իրատեսականից էլ է հեռու, որը միանշանակ կարգելակի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչի մասին արդեն հայտարարում է Հայաստանի բանագնացը: ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, իր հարցազրույցում նկատելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հաջողությունը կախված է Թուրքիայի համապատասխան կառուցողականությունից եւ քաղաքական կամքից, հայտարարեց. «Ինչպես տեսնում եք, մինչեւ այս պահն առանձնապես մեծ առաջընթաց չկա, դա տեսանելի է… Ես չէի ասի, որ շատ ոգեւորված սկսվեց ամեն բան, նաեւ չէի ասի, որ հիմա կա հիասթափություն: Գործընթաց է, այո, այդ գործընթացը դեռ չի տվել շոշափելի արդյունքներ, բայց դա չի նշանակում, որ այն չի կարող տալ, բայց չի էլ նշանակում, որ հաստատ տալու է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

Նմանատիպ նյութեր