211652_close_icon
views-count2834 դիտում article-date 15:54 23-10-2021

Կողբեցին վարչապետին դիմում է գրել յուրացումների մասին. aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, հոկտեմբերի 21-ին Տավուշի մարզի դատախազությունից գրությամբ ստացվել է Կողբ համայնքի բնակիչ Ջ. Ա.-ի կողմից ՀՀ վարչապետին հասցեագրված դիմումն ու դիմումի կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված արձանագրությունը, ըստ որի  Ջ. Ա.-ն հայտնել է մի շարք պաշտոնատար անձանց կողմից չարաշահումների մասին, մասնավորապես՝ նշել է, որ Ա. Ա.-ն Կողբի անտառտնտեսության գրասենյակի դիմացի «Ըլատար» կոչվող հանդամասում կատարել է ծառատունկ և ծառատունկի համար համայնքին տրամադրված գումարը յուրացվել է:

Բացի այդ, 2007թ. Կողբ համայնքին հատկացվել է 250 պարկ ալյուր՝ յուրաքանչյուր կարիքավոր ընտանիքին 20 կգ. և 100 պարկ սելիտրա խաղողի վազ ունեցողներին՝ յուրաքանչյուրին 15 կգ հատկացնելու համար: Ըստ  Ջ. Ա.-ի ալյուրի մի մասը Գ. Վ.-ի փռում հաց է թխվել, իսկ մյուս մասը վաճառվել է, համայնքապետարանի աշխատակից Կ. Ա.-ին: Ա. Ա.-ն «Մշկավանք» ՍՊԸ ծրագրով 2011-2012թթ. կատարել է ծառատունկ Կողբ համայնքի «Սնձուտ գոլ», «Քոռ աղբյուր» և Կողբի անտառտնտեսության շենքի դիմացի տարածքներում, որոնք չորացել են և պետությանը պատճառվել է մոտ 12.000.000 դրամի վնաս:

Կողբ համայնքում «Սալեր Բազ» կոչվող տարածքից մինչև «Ղաշղանց» թաղ կոչվող տարածքում առկա է եղել 14-16 կմ ջրագիծ: Պետության կողմից համայնքին գումար է հատկացվել ջրագծի նոր խողովակներ գնելու համար, սակայն այն  եւս յուրացվել է:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր