Հորդորել են դիմում գրել, չեմ գրել, անվստահության հիմքով ազատել են աշխատանքից. ՀԷՑ-ի Մուսա լեռ մասնաճյուղի տնօրենի տեղակալ
Aravot.am-ի տեղեկություններով, օգոստոսի 13-ից լուծվել է ՀԷՑ-ի Մուսա լեռ մասնաճյուղի տնօրենի տեղակալ Հայկ Ավագյանի աշխատանքային պայմանագիրը:
Aravot.am-ի հետ զրույցում Հայկ Ավագյանը հաստատեց, որ իրեն իսկապես ազատել են աշխատանքից: «Այո, ճիշտ է, ինձ ազատել են աշխատանքից, եւ ես դա համարում եմ անօրինական, որովհետեւ ես իմ աշխատանքը կատարել եմ պատշաճ:
Ինձ հորդորել են դիմում գրել, չեմ գրել, անվստահության հիմքով ազատել են աշխատանքից»,- Aravot.am-ին հեռախոսով փոխանցեց Հայկ Ավագյանը եւ ձեռնպահ մնաց այլ մեկնաբանություններ անելուց։