211652_close_icon
views-count3236 դիտում article-date 19:25 01-05-2019

«Ամբերդ ամրոց» արգելոցի վարիչին ստիպե՞լ են դիմում գրել. վարիչի հայրը բացահայտումներ է անում ու դիմում վարչապետին. Armtimes.com

[url=https://armtimes.com/hy/article/160340?fbclid=IwAR3eB-btCTXyg4-4jlXLDvQiQAJLZeI2FQPGWMplC1sLje3yM8hAGvMxW6M]Armtimes.com[/url]-ը գրում է. Հորը կանչել են եւ հայտնել, որ որդին՝ «Ամբերդ ամրոց» արգելոցի վարիչ Սիրակ Մանուկյանը պետք է ազատման դիմում գրի՝ հիմնավորմամբ, որ հանրային պահանջ կա: Մանուկյանը դիմում չի գրել, փոխարենը՝ տարեկան հասանելիք ամենամյա արձակուրդ է վերցրել, որից հետո, սակայն, ստիպված է եղել ազատման դիմում ներկայացնել, ինչից հետո հերթը հասել է հորը: Նման բովանդակությամբ նամակ է ՀՀ վարչապետին եւ ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանին հասցեագրել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային ծառայության պետ Մանուկ Մանուկյանըը: [b]ՀԺ-ին փոխանցած նամակի օրինակը ներկայացնում ենք ամբողջությամբ, առանց խմբագրման.[/b] Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար տիկին Նազենի Ղարիբյանին 1995 թ.-ից աշխատում եմ հուշարձանների պահպանության ոլորտում, մինչև 2011 թ. աշխատել եմ Արարագծոտնի մարզային ծառայությունում՝ որպես հուշարձանի պահապան: 2011 թ. մինչ օրս «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային ծառայության պետն եմ: Մ/Ծ իրավասության շրջանակում շուրջ 2000 հուշարձանի պահպանությունն է: Հարգելի պարոն Փաշինյան վերջին շրջանում ինձ համար անհասկանալի որոշ իրադարձություններ ստիպեցին բաց նամակով դիմել Ձեզ: 2017 թ. նոյեմբերի 14-ին «Ամբերդ ամրոց» արգելոցի վարիչ է նշանակվել որդիս՝ Սիրակ Մանուկյանը: Վերջինս բարեխիղճ կատարել է իր աշխատանքը, ղեկավարության հանձնարարությունները: 2018 թ. հոկտեմբերի 21-ին «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը ինձ հրավիրել է իր մոտ և ասել, որ Սիրակ Մանուկյանը պետք է աշխատանքից ազատվելու դիմում գրի: Աշխատանքային պայմանագրի ժամկետը չէր լրացել և ես հարցրել եմ ինչն է պատճառը: Ի պատասխան Թարվերդյանն ասել է. «հանրային պահանջ կա»: Ս. Մանուկյանը ազատման դիմում չգրեց, փոխարենը՝ տարեկան հասանելիք ամենամյա արձակուրդ վերցրեց, իսկ ես փորձում էի հասկանալ, թե ինչումն է խնդիրը: Հարգելի պարոն վարչապետ 2018 թ. նոյեմբերի 21-ին դուք Արագածոտնի մարզում էիք: Ձեզ հասեցագրված նամակը, որում բարձրացրել էի որդուս՝ «Ամբերդ արգելոց»-ի վարիչ Սիրակ Մանուկյանին աշխատանքից անօրինական ազատելու Տ. Գալստյանի պահանջի մասին հարցը, փոխանցել եմ Ձեր օգնականին՝ ակնկալելով հետևողականություն և արդարացի լուծում: Նամակի արձագանքը ստանալու մեր բոլոր փորձերը հետագայում ապարդյուն են անցել: Տեղի տալով ճնշումներին Սիրակ Մանուկյանը 2018 թ. նոյեմբերի 30-ին աշխատանքից ազատվելու դիմում է գրել: Պարոն վարչապետ փաստորեն մեր երկրում իրավիճակ չի փոխվել, որովհետև ՀՀ վարչապետին հասեագրված նամակը, որը համոզված եմ վերահասցեագրվել էր Մշակույթի նախարարություն մինչ օրս մնացել է չինովնիկների գզրոցներում: Արգելոցի վարիչ է նշանակվել հուշարձանի տարածքում գտնվող սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր սպասավոր Խաչիկ Վարդանյանը: Այսօր ստիպված եմ դիմակայել իմ հանդեպ ճնշումների հաջորդ ալիքին: Նախարարաի տեղակալ Տ. Գալստյանի Ամբերդ կատարած այցից հետո, որը նաև լուսաբանվել է տարբեր լրատվամիջոցներով, ՊՈԱԿ-ի տնօրենի հետ զրույց ունեցա, որի ժամանակ նա պահանջեց իմ ազատման դիմումը: Ակնհայտ է՝ որդուս հետ տեղի ունեցած պատմությունը կրկնվում է: Պարզաբանում ստանալու համար գնացել եմ Մշակույթի նախարարություն: Մոտ 15 րոպե տևած զրույցի ընթացքում ոլորտը համակարգող նախարարի տեղակալ պարոն Տիգրան Գալստյանին ուղիղ հարցադրում եմ ներկայացրել՝ ինչով է պայմանավորված ինձ աշխատանքից ազատելու նրա պահանջը: Վերջինս ժխտել է՝ ասելով, թե նման բան չկա: Իրականում ինչն է այս ամենի պատճառը կամ որն է շահագրգռվածության առիթը ես չեմ կարողանում հասկանալ: Գուցե պարոնայք պաշտոնյաները իմանան: Եթե իհարկե մարզային ծառայության պետի պաշտոնն էլ ինչ որ մեկի համար չէ նախատեսված: Իսկ գուցե արդեն կա թեկնածու: Հարգելի պարոն Փաշինյան, դիմում եմ Ձեզ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Խնդրում եմ կանխել ընտանիքիս ու մասնավորապես իմ հանդեպ իրականացվող այս անօրինականությունը: Խնդրում եմ Ձեզ կանխել Տիգրան Գալստյանի՝ առանց հիմքերի ու հիմնավորումների մարդկանց աշխատանքից ազատելու կամայական ցանկությունը: Դիմում եմ նաև ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանին: Հարգելի տիկին Ղարիբյան՝ խնդրում եմ պատշաճ գնահատական տալ Տիգրան Գալստյանի կամայականություններին և թույլ չտալ հերթական անօրինական որոշումը կայացնել: Հարգանքով՝ Մանուկ Մանուկյան «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության պետ

Նմանատիպ նյութեր