211652_close_icon
views-count8110 դիտում article-date 22:54 21-10-2021

«Ողջունում եմ ագրեսոր երկրի մայրաքաղաքում». Ուկրաինացի մեկնաբանը՝ «Սպարտակ»-«Լեսթեր» խաղի եթերում

Ուկրաինացի մարզական մեկնաբան Սերգեյ Լուկյանենկոն Եվրոպայի Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի «Սպարտակ» - «Լեսթեր» հանդիպման (3:4) եթերը սկսել է քաղաքական արտահայտությամբ:
 
«Բարի երեկո բոլորին: Ողջունում եմ ձեզ Մոսկվայում՝ ագրեսոր երկրի, օկուպանտ երկրի մայրաքաղաքում:
 
Հասկանալի է, որ ես՝ որպես Ուկրաինայի քաղաքացի, այսօր անկեղծ ցանկանում եմ «Սպարտակի» պարտությունը, քանի որ սպորտը չի կարող ներկայացնել Ռուսաստանին, երկրի, որը չի կարողանում խաղաղ ապրել հարևանների հետ:
 
Բայց որպես մեկնաբան, կփորձել անկողմնակալ աշխատել այս խաղում», ասել է Լուկյանենկոն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր