Սահմանադրություն փոխելու հիմնավորում կոչվածը Հայաստանը դարձնում է ագրեսոր պետություն, իսկ մեզ՝ ագրեսոր ժողովուրդ․ Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը անդրադարձել է վարչապետ Փաշինյանի «գաղափարախոսական ուղերձին»․
«Խառը կենացներ հիշեցնող մտքեր իրար հետևից շարած մարդու այսօրվա ելույթի շարժառիթը իշխանություն պահպանելու մոլեռանդությունն է, իսկ նպատակը ադրբեջանական հերթական պահանջի բավարարումը` այս անգամ Սահմանադրություն փոխելու միջոցով:
Սահմանադրություն փոխելու գաղափարախոսությունից է խոսում մարդ, ով 7 տարի ոտնատակ է տալիս Սահմանադրությունը բացառապես սեփական քաղաքական իշխանությունը ևս մեկ օր երկարացնելու համար, և ով իշխանության մնալու համար այլևս ապավինում է իր համար ադրբեջանական ողորմածությանը։
Սահմանադրություն փոխելու հիմնավորում կոչվածն էլ Հայաստանը դարձնում է ագրեսոր պետություն, իսկ մեզ` ագրեսոր ժողովուրդ:
Վերջում էլ մեր ժողովրդին դարձնելու է արհեստական առաջացած ցեղախումբ»։