211652_close_icon

Արտառոց դեպք՝ Երևանում․ «Բլեքջեք» խաղի ժամանակ թղթախաղի խաղավարը խախտել է խաղի վարման կարգը. խաղի մասնակիցներին հնարավորություն է տվել շահել խաղի ընթացքում․ վնասը շուրջ 279 հազար եվրո է

views-count8176 դիտում article-date 09:51 29-04-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 17-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնից ստացվել է տեղեկություն այն մասին, որ մարտ ամսին մի քանի անգամ «Էվոլյուշն Ստուդիո Էյ ԷՄ» ՍՊԸ-ի աշխատակից, թղթադրամի խաղավար Կարեն Սահակյանը առցանց «Բլեքջեք» խաղի ժամանակ իր ապօրինի գործողություններով խախտել է «Բլեքջեք» խաղի վարման կարգը՝ խաղի մասնակիցներին հնարավորություն է տվել շահել խաղի ընթացքում և չարաշահելով ընկերության վստահությունը ընկերությանը պատճառել է ընդհանուրը՝ 279 հազար Եվրոյի վնաս։

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր