211652_close_icon
views-count2061 դիտում article-date 23:26 20-10-2021

Սալահը դարձավ Չեմպիոնների լիգայում «Լիվերպուլի» պատմության լավագույն ռմբարկուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» ընդունել էր «Լիվերպուլին» և 2:3 հաշվով պարտվել:

Հաղթողների կազմում դուբլ էր ձևակերպել Մոհամեդ Սալահը: Այսպիսով, հարձակվողը դարձավ «Լիվերպուլի» պատմության լավագույն ռմբարկուն Չեմպիոնների լիգայում՝ 48 խաղում դառնալով 31 գոլի հեղինակ:

Նա գերազանցեց Սթիվեն Ջերարդի ցուցանիշը, ով Չեմպիոնների լիգայում 30 գոլ է խփել անգլիական ակումբի մարզաշապիկով:

29-ամյա Սալահը դարձավ նաև «Լիվերպուլի» պատմության մեջ առաջին խաղացողը, ով 9 անընդմեջ խաղում գոլի հեղինակ է դարձել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր