Սալահը Չեմպիոնների լիգայում ամենաբարձր արագությունն է զարգացրել
ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի այս խաղարկության ամենաարագ խաղացողների մասին տվյալները:
Ամենաբարձր արագությունը գրանցել է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը՝ 33,8 կմ/ժ:
Նրան հաջորդում են «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը՝ 33,5 կմ/ժ, «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կայլ Ուոքերը՝ 33,3 կմ/ժ, «Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեն՝ 33,3 կմ/ժ, «Ռոմայի» պաշտպան Կոստաս Մանոլասը՝ 33,1 կմ/ժ: