Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ «Ռեալի» պատմության երկրորդ ռմբարկուն
Մադրիդի «Ռեալի»հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի առաջնության 37-րդ տուրում «Էսպանյոլի» հետ խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ:
Դա նշանակում է, որ պորտուգալացին իր գոլերի քանակը մադրիդյան ակումբի կազմում հասցրեց 310-ի և «Ռեալի» պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում դուրս եկավ երկրորդ տեղը: Ռենալդուն շրջանցեց թիմի լեգենդար հարձակվող Ալֆրեդո դի Ստեֆանոյին, որն իր հաշվում ուներ 307 գնդակ;
Իսկ «Ռեալի» պատմության լավագույն ռմբարկու դառնալու համար Ռոնալդուին մնացել է 14 գոլ, որի դեպքում նա կշրջանցի Ռաուլին, որի ցուցանիշն է 232 գնդակ:
Նշենք, որ Իսպանիայի այս առաջնությունում 30-ամյա Ռոնալդուն դարձել է 45 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ: