211652_close_icon
views-count8339 դիտում article-date 23:44 05-10-2021

Ինչպես Ցուկերբերգը կորցրեց 7 միլիարդ դոլար մի գիշերում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մոտ վեց ժամ խափանումից հետո  կեսգիշերն անց սկսեցին աշխատել Facebook- ը, Messenger-ը,  Instagram-ը և WhatsApp-ը։ Առավոտյան պաշտոնապես հայտարարվեց, որ պատճառը կոնֆիգուրացիաների փոփոխություններն են եղել։ Իսկ մինչ այդ քննարկվում էին տարբեր պատճառներ, ընդհուպ՝ հակերային հարձակումը։ Այնուամենայնիվ,  ընկերությունը վստահեցրել է, որ խափանումը չի հանգեցրել օգտատերերի տվյալների արտահոսքի,որի մասին հրապարակումներ են եղել երեկվանից։

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը «Ա1+»-ի հետ զրույցում անդրադառնում  է արտահոսքի վերաբերյալ կարծիքներին․ «Խոսակցություններ կան, որ Darknet-ում վաճառվում են այդ տվյալները: Սա ասեմ՝ առաջին արտահոսքը չէ, և շատ հնարավոր է, որ այդպես էլ կա։ Արտահոսքը միայն մարդկանց անունները չեն, էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարները։ Կա ավելի վատը, դա տեղանքի տվյալներն են, չէ՞ որ ֆեյսբուկը ֆիքսում է, թե մենք որտեղ ենք գտնվում»։

«Խոսակցություններ կան, որ Darknet-ում վաճառվում են այդ տվյալները: Սա ասեմ՝ առաջին արտահոսքը չէ, և շատ հնարավոր է, որ այդպես էլ կա։ Արտահոսքը միայն մարդկանց անունները չեն, էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարները։ Կա ավելի վատը, դա տեղանքի տվյալներն են, չէ՞ որ ֆեյսբուկը ֆիքսում է, թե մենք որտեղ ենք գտնվում»։

Խափանման հետեւանքով  Ֆեյսբուկի սեփականատեր Մարկ Ցուկերբերգը մի քանի ժամում կորցրել է ավելի քան 7 մլրդ դոլար։  Համեմատության համար նշենք, որ ՀՀ պետական պարտքը 2021-ի վերջին կկազմի 9 մլրդ դոլար։

Մի քանի ժամով՝ Ֆեյսբուքի խափանումը անհանգստացրել էր նաեւ հայ օգտատերերին։

Մանրամասները՝  տեսանյութում  

 


 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր