«Եթե փնթի ինֆորմացիան սպորտ լիներ, Չախոյանը օլիմպիական չեմպիոն կլիներ». Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի պատասխանը՝ բլոգերին. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Irakanum.am-ը գրում է.
Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի ձեռքին է «Դավիթ Անհաղթի» զբոսայգու կադաստրային փաստաթուղթը:
Համայնքային իշխանության համառ ու հետևողական ջանքերի շնորհիվ տասնամյակներ շարունակ տարբեր կազմակերպությունների երկարաժամկետ հատկացված այս տարածքը վերադարձվել է համայնքին: Հիմա ակտիվ շինարարական աշխատանքներ են իրականացվում:
Դրանք նոր չէ, որ մեկնարկել են: Նախ զբոսայգին տնօրինող կազմակերպության հետ են ձեռք բերել պայմանավորվածություն, որ երկուստեք կիրականացնեն բարեկարգումը, բայց հետագայում տվյալ կազմակերպությունը չի իրականացրել իր պարտավորությունները: Իրավական ճանապարհով վերջապես համայնքային հողը վերադարձրել են համայնքին:
Արտակ Հովակիմյանի խոսքով՝ կառուցել են ջրահեռացման համակարգ, խմելու ջուր ու էլեկտրականություն են քաշել, արված աշխատանքների մեծ մասն իր բնորոշմամբ հողի տակ է, մնացած աշխատանքներն են լայն թափով են ընթանում: Նախորդ տարվա հոկտեմբերից դադարեցրել են շինաշխանտանքները, իրենց նպատակը որոկյալ արդյունք ունենալն է, եղել, գարնանն էլ եղանակային պայմանները բարենպաստ չեն եղել, որ աշխատանքները ակտիվ ընթանան:
Նշենք, որ զբոսայգում ընթացող շինաշխատանքներն ու տրված ժամկետների վերաբերյալ հայտարարություններին էր անդրադարձել բլոգեր Արթուր Չախոյանը, հայտարարելով՝ թե սահմանված ժամկետում շինաշխատանքները չեն իրականացվել: Հովակիմյանին հարցրեցինք, ինչու է այդպես:
Շինաշխատանքների ավարտի ժամկետ կա, բայց վարչական շրջանի ղեկավարն այն չի բարձրաձայնում, կարճ ասում է՝ իրենց նպատակն էլ է մեկ օր շուտ բարեկարգված, լուսավոր ու մաքուր զբոսայգին դարձնել Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի բնակիչների ամենօրյա այցի վայր: Այն շատ չի ուշանա, աշխատանքների մեծ մասն ավարտված է, կարևորը՝ որակով, որին ինքն ամձամբ է հետևում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 9-ին Երևանի քաղաքապետարանի «Աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սանմաքրման և կանաչապատման աշխատակիցները, մի խումբ կամավորականներ՝ հիմնականում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներ, մի քանի ժամ շարունակ սանիտարական մաքրման աշխատանքներ էին իրականացրել դեռ սովետական տարիներից երևանցիների համար ամենասիրելի վայրերից մեկում՝ «Դավիթ Անհաղթ» զբասայգում, որը նաև հայտնի է «Զեյթունի շատրվաններ» անվամբ։
Գրեթե 7 ժամից ավելի մաքրման աշխատանքները չեն դադարել։ Հեռացվել էր մի քանի բեռնատար աղբ և դա ոչ թե այսօր, այլ նախկնում ևս մի քանի անգամ Երևանի քաղաքապետարանի ու Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանի կատարած մաքրման աշխատանքի արդյունքում։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում քաղաքացիները, այդ թվում՝ ավագ սերնդի ներկայացուցիչներ, նշում էին․
«Մենք դեռ սովետական տարիներին ենք տեսել, թե ինչ հրապուրիչ ու գողտրիկ անկյուն էր այս տարածքը։ Մի քանի սերունդ է այս այգին վայելել։ Շատրվանները, նամանավանդ ամռան տապին, գերում էին ոչ միայն զեյթունցիներին, այլ նաև Երևանի մյուս համայնքների ու հարակից այլ շրջանների բնակիչներին։ ԽՍՀՄ փլուզումից հետո այգին վերածվեց մի իսկական «սոդոմ գոմորի»։ Ինչ ասես չեկավ էս այգու գլխին։ Հետո իմացանք, որ մոտ 3 մլրդ դրամով բանկերից մեկում գրավադրել էին այգին ու դրանից հետո այն ոչ թե ծաղկեց, այլ կանգնեց ոչնչացման շեմին։ 2018 թվականի հեղափոխությունից հետո մտածում էինք, թե ոչ էլ կզբաղվեն էս այգով ու ինչպես զոռբայությամբ պետությունից խլել էին այն, այդպես էլ կմնա։ Բայց ի ուրախություն մեզ՝ ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Երևանի քաղաքապետարանը՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը՝ վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի գլխավորությամբ, ձեռնամուխ եղան, որ պետք է հասնեն նրան, որ այգին վերադարձվի պետությանը՝ տվյալ դեպքում մեզ՝ ժողովրդին։
Երկար ու ձիգ տարիներ Երևանի քաղաքապետարանն ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը պայքարել են ու շնորհիվ նրանց համառ աշխատանքի՝ այգին վերադարձվեց ժողովրդին, ու ապշած ենք, թե ինչպես կարելի էր երևանցիների սիրելի զբոսայգիներից մեկը հանուն իրենց «թափանները լցնելու» 3 մլրդ դրամով բանկի տակ դնել։ Երկար ու ձիգ ամիսներ, անգամ եղանակային ոչ բարենպաստ պայմաններում, այգում հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել։
Հիմնովին փոխվել են շատրվանների համար եղած ջրագծերը, ջրի խողովակները, արտաքին լուսավորության համար նախատեսված էլեկտրական լարերը, սյուները, ստեղծվել են նոր, ավելի հարմարավետ ջրահեռացման համակարգ, հեռացվել են դարն ապրած ծառերը, փոխարենը տնկվել են նորերը։
Դեռ զբոսայգու բարեկարգումը չի ավարտվել, բայց չորս անգամ սանիտարական մաքրման աշխատանքներ են իրականացվել, ինչը նաև այսօր եղավ։ Այգու տարածքն և հարակից մայթերը ամբողջությամբ փոխվել ու սալիկապատվել են և որ ամենակարևորներից մեկն է՝ Երևանի քաղաքապետ Տ․ Ավինյանն ու Ա․ Հովակիմյանը ընդառաջել են բնակիչներիս խնդրանքը և այգու մի անկյունում կառուցել են շների համար հատուկ զբոսավայր։ Հիմա վստահ ենք, որ ամիսներ անց այս այգին նորից դառնալու է երևանցիների, ինչու չէ՝ զեյթունցիների համար սիրելի վայր, ու հարևան վարչական շրջաններից հոսքը չի դադարելու այստեղ՝ մեր սիրելի «Դավթի Անհաղթի» զբոսայգի»։
Տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի