211652_close_icon

Գերմանացի զբոսաշրջիկները նախընտրում են Թուրքիան, բայց քիչ են ծախսում

views-count904 դիտում article-date 23:54 12-06-2025
Գերմանիայում 2025թ. վաճառված տուրիստական փաթեթների վերաբերյալ մայիս ամսվա տվյալները ցույց են տալիս հետաքրքիր հակասություն։ Թուրքիան շարունակում է պահպանել բարձր պահանջարկ՝ առաջ անցնելով Իսպանիայից, սակայն զբոսաշրջիկների մեկ գիշերվա միջին ծախսով վերջիններից է։

«Tourism Databank»-ի տվյալների համաձայն՝ Թուրքիան 2025թ. գրավել է փաթեթային տուրերի պահանջարկի ավելի քան 30%-ը, սակայն այս ցուցանիշը 6-7 կետով ցածր է 2024 թվականի համեմատ։ Հատկապես Անթալիան կազմում է ընդհանուր պահանջարկի 38-40%-ը՝ նախորդ տարվանից 5-6 կետ ավելի պակաս։

Իսպանիան գրավել է պահանջարկի 25-30%-ը՝ գրանցելով աճ։ Սակայն զբոսաշրջիկների ծախսերն Իսպանիայում նկատելիորեն բարձր են։ Գերմանիայում վաճառվող փաթեթների հաշվարկով՝ Թուրքիայում մեկ գիշերվա միջին արժեքը կազմում է 115-120 եվրո, մինչդեռ շուկայական միջինն արդեն 125-130 եվրոյի սահմանում է։

Իսպանիայում այս թիվը հասնում է 130-135 եվրոյի, Հունաստանում՝ մոտ 140 եվրոյի, իսկ Պորտուգալիայում՝ նույնիսկ 150 եվրոյի՝ դարձնելով վերջինս Միջերկրականում տուրիստական ամենաթանկ ուղղություններից մեկը։

Ընդհանուր առմամբ Թուրքիան Գերմանիայում ամենաշատ պահաջված տուրիստական ուղղություններից է, սակայն մնում է ցածր ծախս ունեցող շուկաներից մեկը։
Մասնագետների կարծիքով՝ այս հակասությունը կարիք ունի բացատրության՝ հատկապես թուրքական պաշտոնական մարմինների կողմից։

Աղբյուրը՝ Ermenihaber

Նմանատիպ նյութեր