1529 դիտում
09:28 25-02-2014
ՌԴ նախագահը կորցրեց Ուկրաինան, ինչը նշանակում է կորցրեց Եվրասիական միության ստրատեգիական հեռանկարը․ ՀԺ
«Հայկական ժամանակ»֊ը գրում է․ «Ընդամենը նոյեմբերին, երբ Հայաստանն ու Ուկրաինան հրաժարվեցին ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, թվում էր թե նոր ԽՍՀՄ-ը այլևս կայացած փաստ է։ Սիրիայի շուրջ տեղի ունեցող պրոցեսներն էլ գումարած Պուտինը համարվում էր աշխարհի ամենաազդեցիկ մարդը, և տպավորություն էր, թե նրա ծրագրերին ոչինչ այլևս չի կարող խանգարել։ Բայց այն, ինչ երկու ամիս առաջ թվում էր անխուսափելի, հիմա արդեն թվում է անհնարին Ուկրաինայի դեպքերի պատճառով։ Վլադիմիր Պուտինը կորցրեց Ուկրաինան, ինչը նշանակում է կորցրեց Եվրասիական միության ստրատեգիական հեռանկարը։
Քաղաքական առումով ծանրագույն մի շրջան է սկսվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար։ Նա պետք է պատասխանի շատ պարզ մի հարցի, ի՞նչ անել հետո։ Ամբողջ ներուժը ներդնել Ուկրաինան հետ բերելու համա՞ր բայց Ուկրաինայում Ռուսաստանի հիմնական պատվար «Ռեգիոնների կուսակցությունը» ջախջախված է, և չի թվում, թե այս թևից կա նախագահի կամ վարչապետի թեկնածու, ով կարող է լուրջ մրցակից դառնալ Մայդանի ընդդիմության համար։ Ջանքեր գործադրել Ուկրաինան կիսելու համա՞ր։ Բայց կիսված Ուկրաինան այլևս Ուկրաինա չէ, իսկ առանց Ուկրաինայի Եվրասիական միություն չի կարող գոյություն ունենալ, ինչպես, օրինակ, չէր կարող Եվրամիություն գոյություն ունենալ առանց Գերմանիայի կամ Ֆրանսիայի։ Իսկ Մաքսային միությունը առավելագույնը կարող է վերածվել ԱՊՀ-ի նման մի կառույցի՝ հոգնած, տխուր, անհեռանկար։
Ռուսաստանի նախագահն ունի նաև երրորդ տարբերակը՝ ընդունել կայացած փաստը, առավելագույն ջանքեր գործադրել Ուկրաինայի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու համար, թողնել Եվրասիական ամբիցիոզ ծրագրերը և զբաղվել անծայրածիր Ռուսաստանը ժամանակակից տնտեսությամբ և քաղաքական համակարգով պետություն դարձնելու գործով։ Մի բան, որ փորձում էր անել Բորիս Ելցինը, բայց չկարողացավ։
Իհարկե, նման շրջադարձեր Պուտինի նման ազդեցիկ գործիչներին շատ դժվար են տրվում, բայց հիմա կարծես ակնհայտ է, որ Եվրասիական ճանապարհը տանում է ոչ մի տեղ։ Սոչիի օլիմպիադան կարող է ծառայել իր նպատակին, եթե Ռուսաստանում Ռուսաստան ասելով սկսեն հասկանալ Ռուսաստանը իր այսօրվա պետական սահմանների մեջ։ Հակառակ դեպքում, Սոչին կարող է ոչ թե սկիզբ լինել, այլ վերջաբան։ Գեղեցիկ, տպավորիչ, շքեղ բայց վերջաբան»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1096 դիտում
17:37 22-05-2015
Նազարբաևը կողմ է Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանը
Այս բաժնից
301 դիտում
17:04 15-11-2024
ՀՀ փոխվարչապետերը ընդունել են Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը