211652_close_icon
views-count57475 դիտում article-date 12:57 16-09-2020

Թերթելով պատմությունը. ինչպես երջանկահիշատակ ԱԻ նախարար Արմեն Երիցյանն էր արտակարգ դեպքերի ժամանակ գիշերում դեպքի վայրում, այնպես էլ այսօր Ֆելիքս Ցոլակյանն է նույն կերպ վարվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վերջին տարիներին, երբ հանրապետությունում տեղի են ունենում արտակարգ դեպքեր, այդ թվում՝ խոշոր հրդեհ, փլուզում, ավտովթար, հեղեղում, քաղաքացիները դեպքի վայրում տեսնում են Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին, Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանին, ՓԾ տնօրենի տեղակալներ Արմեն Գրիգորյանին և Տիգրան Պետրոսյանին, ու այլևս չեն զարմանում։ Աշխատանքները շատ դեպքերում հենց դեպքի վայրում վերահսկում է նախարարը կամ փրկարար ծառայության տնօրենը։ Դրա ապացույցը վերջերս Երևանում՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղի ունեցած բնակելի շենքի փլուզումն էր, ինչի հետևանքով ունեցանք 2 զոհ և վիրավորներ։ Նշված վայր էին անձամբ ժամանել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանն ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Դեռ 10 տարի առաջ քաղաքացիները նույնպես ականատես էին լինում, թե ինչպես էին փլուզման վայրում բահը ձեռքին փրկարարների հետ քաղաքացիների որոնողական աշխատանքներ իրականացնում Արտակարգ իրավիճակների նախարար, երջանկահիշատակ Արմեն Երիցյանը և այն ժամանակ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Վ. Գաբրիելյանը։ Մի քանի օր շարունակ նախարար Ա. Երիցյանը գիշերում էր այնտեղ, իսկ վայրը Տավուշի մարզում էր։ Հսկայական ճանապարհի փլուզման հետևանքով, ցավոք, ունեցանք մի քանի զոհ և վիրավորներ։ Տեղում տիտանական աշխատանքներ էին կատարում նաև մեծ թվով հրշեջ-փրկարարներ ովքեր այսօր այլ պաշտոնների են նշանակված, սակայն պետք է արժանիորեն գնահատել թե Ա. Երիցյանի, թե ներկայիս նախարար Ֆ. Ցոլակյանի, Վ. Գաբրիելյանի, շարքային հրշեջ-փրկարարների աշխատանքը, ովքեր տարվա ցանկացած եղանակին՝ անձրևին ու ձյանը, պայքարել են նաև անտառներում առաջացած խոշոր հրդեհների դեմ, ինչի շնորհիվ մեծ թվով անտառային տարածքներ են փրկվել կրակի ճիրաններից։ Դրա ապացույցը Խոսրովի, Բյուրականի, Լոռու մարզի անտառներն են, իսկ Լոռու մարզում, ցավոք, ունեցած հրշեջ-փրկարարի մահ, իսկ մեկ այլ հրշեջ-փրկարար էլ այրվածքներով տեղափոխվեց հիվանդանոց։ Կանցնեն տարիներ, և մենք՝ հասարակ քաղաքացիներս, թերթելով պատմությունը, բարձր կգնահատենք ԱԻՆ և Փրկարար ծառայության աշխատակիցների անձնվեր աշխատանքը, որոնց շնորհիվ նաև բազմաթիվ կյանքեր են փրկվել։ Արտակարգ իրավիճակների պայմաններում էին աշխատում զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիները, այդ թվում՝ օպերատորներ, լրագրողներ ու ֆոտոլրագրողներ։ Փլուզման վայրում օր ու գիշեր աշխատում էին նաև հայոց հաղթանակած բանակի զինվորները։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 574+
574+

Նմանատիպ նյութեր