211652_close_icon
views-count23057 դիտում article-date 16:45 05-10-2021

Պարզվել է՝ Թբիլիսյան խճուղում Toyota-ն, որը կոտրել էր լուսակիրն ու վնասել գազատար խողովակը, վարել է կին վարորդը, մինչդեռ նրա եղբայրը փորձում էր մոլորեցնել հետաքննիչին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի որոշմամբ հետաքննական խմբի ղեկավար նշանակված նույն բաժանմունքի ավագ հետաքննիչ Արամազդ Հարությունյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է՝ ով է հոկտեմբերի 3-ին Թբիլիսյան խճուղու և Սարկավագի փողոցի խաչմերուկում Toyota մակնիշի 23 ՏՏ 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը եղել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը դեպքի վայր ժամանած պարեկներին է մոտեցել Երևանի բնակիչ՝ 24-ամյա Ջիվան Օհանյանը և հայտնել, որ մեքենան ինքն է վարել։

Վթարի հետևանքով հիվանդանոց էին տեղափոխվել Երևանի բնակիչներ՝ 29-ամյա Նազելի Սահակյանն ու 34-ամյա Դիանա Օհանյանը։ 

Հետաքննական բաժանմունքում ժամեր անց օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ վարորդը Ջ. Օհանյանը չի եղել, և ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ՝ պարզվում է, որ իրական վարորդը եղել է Դ. Օհանյանը, ով, Գ. Շամշյանի տեղեկություններով, Ջ. Օհանյանի քույրն է և վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, ինչի համար էլ նա ենթարկվել է նաև վարչական պատասխանատվության, քանի որ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում ստացված տեղեկությունները, որ նա է եղել վարորդը, հավաստի են եղել և հիմնավորվել է։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը,  հոկտեմբերի 3-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:
 
Ժամը 16:30-ի սահմաններում Toyota Camry մակնիշի 23 ՏՏ 001 համարանիշի ավտոմեքենան Թբիլիսյան խճուղու և Սարկավագի փողոցի խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել խաչմերուկը կարգավորող լուսացույցին, տապալել այն, ապա՝ արտաքին լուսավորման սյանը, կոտրել այն և գազի բաշխիչ կայանից դուրս եկող գազատար խողովակին, վնասել դրանք և գլխիվայր շրջվել:
 
Վթարի հետևաքով վարորդը, ում առաջինը օգնությանը էին հասել քաղաքացիներն ու այդ պահին նշված վայրով անցնող Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի դեղատան տնօրեն, մասնագիտությամբ բժիշկ Լալայանը, դուրս էին բերել տուժածին ավտոմեքենայից, և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն էր ցուցաբերել, ապա տեղափոխել Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ:
 
Օպերատիվորեն ժամանել էին նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 11 և թիվ 18 հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:
 
Օպերատիվորեն ժամանել էին նաև «Գազպրոմ-Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, որոնց օպերատիվ աշխատանքի արդյունքում դադարեցվել էր գազի արտահոսքը, և մի քանի ժամ շարունակ նրանք աշխատանքներ էին կատարել վթարի հետևանքները վերացնելու ուղղությամբ:
 
Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ:
 
Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել էին ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ:
 
Փաստի առթիվ Ա. Հարությունյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում:
  
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր