211652_close_icon
views-count33806 դիտում article-date 22:28 18-11-2022

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Volkswagen-ը կոտրել է գազատար խողովակը, ապա ցուցանակն ու 15 մետր շրջվելով՝ հայտնվել ձորակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։25-ի սահմաններում Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեպի Նոր Գեղի ընթանալիս դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել գազատար խողովակին, կոտրել այն, ապա առաջ ընթանալով՝ բախվել «Աշտարակ-Եղվարդ» ցուցանակին, կոտրել այն և մոտ 15 մետր շրջվելով՝ հայտնվել ձորակում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Եղվարդի թիվ 46 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Եղվարդի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդն ու ավտոմեքենայում գտնվող 3 ուղևորները հրաժարվել են բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ իրենք չեն տուժել;

Վթարի փաստով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր